ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ՝ ՑԻՐԿՈՆԻՈՒՄԻ ԵՐԿՕՔՍԻԴՈՎ

Մենք օգտագործում ենք ամբողջական կերամիկայի համար՝ ցիրկոնիումի երկօքսիդ։ Վերջինս առավել կենսահամատեղելի է հատկապես՝ լորձաթաղանթի և հյուսվածքների հետ, այդ իսկ պատճառով ատամի կակղանը(ներվ) առավել պաշտպանված է լինում սառը և տաքմիջավայրից, քան այլ անալոգ ատամնաշարերի դեպքում։ Պսակները, կամրջաձև կառուցվածքները և նույնիսկ հեծանային կառուցվածքները պատրաստվում են ցիրկոնիումի երկօքսիդից՝ մեր անձնական, բարձրորակ CAD/CAM սարքավորումով։ Հետևաբար մենք ապահովում ենք ձեր պացիենտների համար էսթետիկ և առավել բնական տեսք՝ օգտագործելով անմետաղ կերամիկական կոնստրուկցիաներ, հաշվի առնելով, որ վերջիններս ավելի արագ են հարմարվում շրջակա միջավայրին և չեն առաջացնում ալերգիկ ռեակցիաներ։
ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԵՐԸ
