Ձուլարան — Ord

Ձուլարան

Մեր լաբորատորիայում մենք ունենք սեփական ձուլարան, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Ձուլմամբ զբաղվող մեր մասնագետները ունեն բազում տարիների փորձ և անընդմեջ բարձրացնում են իրենց որակավորումը, մասնակցելով «մաստեր-կլասս»-երի`  Bego և Bredent ընկերություններում:

Ձուլման ընթացքում մենք օգտագործում ենք գերմանական Bego ընկերության արտադրած վակուումային և ինդուկցիոն սարքավորումներ, որոնք նախատեսված են բոլոր հայտնի ազնիվ և ոչ ազնիվ համահալվածքների ձուլման համար, նաև օգտագործվում է լազերային զոդման համար LaserstarT սարքը, որը ապահովում է ատամնաբուժության մեջ օգտագործվող բոլոր համահալվածքների գերճշգրիտ զոդում և եռակցում:

Ձուլման եղանակով մենք պատրաստում ենք
  • շապիկներ
  • կամրջաձև պրոթեզներ
  • իմպլանտների վրա պտուտակային ֆիքսման համար կամրջաձև հիմքեր
  • ներարմատային ներդիրներ
  • փոխագուցավոր շապիկներ
  • բյուգելային պրոթեզների համար հիմքեր
  • հեծանային կառուցվածքներ
  • անհատական աբաթմենտներ
  • ենթակառուցվածքներ

Մեր լաբորատորիայում պատրաստված ձուլված կառուցվածքները չեն ունենում բալանս, կատարյալ ձևով համընկնում են պատվիրատույի մոմե մոդելավորման հետ և ունենում են գերազանց նստեցվածք: Մեր կողմից պատրաստված բոլոր ձուլված առարկաները մենք հանձնում ենք պատվիրատույին` արդեն մշակված կոնտակտներով և ավազաշիթով:

LaserstarT լազերային կայանք

Մեր ձուլարանի առավելություններից   է ` գերմանական Bego ընկերության արտադրած  LaserstarT լազերային կայանքը, որի օգնությամբ մեր մասնագետները կատարում են վերականգնողական աշխատանքների դժվարագույն տեսակները, ինչպիսիք են.

  • կամրջաձև կամ բյուգելային կառուցվածքների բալանսի շտկում` առանց բուն կառուցվածքի կտրման
  • կոտրված մետաղակերամիկական կառուցվածքների զոդում`առանց վերդրված կերամիկայի վնասման
  • կոտրված բյուգելային պրոթեզների զոդում`առանց պլաստմասսե մասերի և արհեստական ատամների վնասման
  • եզակի կամ երկարաձիգ հիմքերի վզիկների երկարացում
  • մետաղակերամիկական կառուցվածքներում անցքերի լցոնում, առանց վերդրված կերամիկայի վնասման
  • կամրջաձև կառուցվածքների հիմքի հաստեցում
  • կոտրված կլամերների զոդում
  • աթաչմենթների զոդում
  • բյուգելային հիմքերի զոդում
  • բյուգելային հիմքի վրա մետաղյա ցանցի ավելացում
  • իմպլանտի զոդում` մեկ կարով

Մեր ձուլարանը աշխատում է օրական 24 ժամ և պատրաստ է համագործակցության:

Ձուլարան

Call Now Button